Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում կայացած մամլո ասուլիսից առաջ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ու թիմի ավագ Սթիվեն Ջերարդն իրենց ցավակցությունը հայտնեցին հարձակվող Դենի Ուելբեկին` հոր մահվան կապակցությամբ:
«Ցանկանում ենք ցավակցել Ուելբեկին, ում հայրն է մահացել: Թիմն ամեն ինչ կանի Դենիին աջակցելու համար: Դա շատ ցավալի կորուստ է»,- հայտարարեց Հոջսոնը:
Ուելբեկն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ուկրաինայի հավաքականի հետ կայանալիք խաղին:








































