Thursday, 18 06 2026
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»

Հունիսի 16-ին Իլհամ Ալիևը ընդունել է Վատիկանի Միջկրոնական երկխոսության դիկաստրիայի պրեֆեկտ Ջորջ Ջեկոբ Կուվակադային։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Հաղորդագրությունից հասկանալի է դառնում, որ Սուրբ աթոռի բարձրաստիճան պաշտոնյան պատրաստվում է «այցելել Ադրբեջանի տարածաշրջաններ»։ Հանդիպման ավարտին Ալիեւը նամակ է փոխանցել և Հռոմի պապ Լևոն 14-րդին հրավիրել Ադրբեջան։

Կարելի է ենթադրել, որ Սուրբ աթոռի պաշտոնական պատվիրակը Ադրբեջան է գործուղվել, որպեսզի ծանոթանա քրիստոնեական ժառանգության պահպանման վիճակին։ Դժվար է ասել, թե դա «ստուգողական» ուղևորություն է, բայց եթե Ալիևը Հռոմի պապին Ադրբեջան այցի հրավեր է փոխանցել և հիշեցրել Վատիկանի և «Հեյդար Ալիև» հիմնադրամի համագործակցությունը, ուրեմն խնդիրը բավական զգայուն է։

Ներկայիս Ադրբեջանի տարածքում Կաթոլիկ եկեղեցու «պատմական ներկայությունը» տասնամյակների պատմություն ունի։ Ալիևը պապական պատվիրակին հավաստիացրել է, որ Բաքվում «կաթոլիկ երկրորդ եկեղեցի կկառուցվի»։ Ադրբեջանում քրիստոնեական մյուս բոլոր եկեղեցիները հայկական են, բացառությամբ նախանցյալ դարում կառուցված՝ Ռուս ուղղափառ եկեղեցու մի քանի աղոթատեղիների։

Ադրբեջանը խնդիր ունի իր ներկայիս տարածքի հայկական եկեղեցիները և վանքերը «օրինականացնել որպես ուդի-աղվանական»։ Անցյալ տարի Վատիկանի պաշտոնական հանդեսը «Կովկասյան Աղվանքի քրիստոնեական ժառանգության» մասին ծավալուն հոդված է հրապարակել։

Վատիկանի Միջկրոնական երկխոսության դիկաստրիայի պրեֆեկտը Ադրբեջան է այցելել օկուպացված Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կողմից երկու եկեղեցու ավերումից հետո։ Բաքուն պատճառաբանել է, որ դրանք «կառուցվել են քաղաքաշինության կանոնների խախտմամբ և պատմամշակութային արժեք չէին ներկայացնում»։ Միաժամանակ Ադրբեջանի կառավարությունը «Աղվանական վանք․ պահպանվում է պետության կողմից» ցուցանակներ է տեղադրել Ամարասում, Ծիծեռնավանքում, Գանձասարում և հայկական այլ վանքերում։

Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Կուվակադան կայցելի՞ օկուպացված Արցախ, կծանոթանա՞ քրիստոնեական կոթողների վիճակին։ Չափազանց կարևոր է, թե նա ի՞նչ տպավորություններ կվերադառնա Վատիկան և Հռոմի պապին ի՞նչ և ինչպե՞ս կներկայացնի։ Եթե Հռոմի Լևոն 14-րդ պապը ընդունի Ադրբեջան այցի հրավերը, կնշանակի՞, որ Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական պատմամշակութային ժառանգությունը «ճանաչում է ուդի-աղվանական»։ Բայց այդ ժամանակ հարց կծնվի․ «Իսկ ո՞ւր են այդ ժառանգության տերերը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում