Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը

Թբիլիսիի քաղաքային դատարանը փաստաբան Շոթա Թութբերիձեին տուգանել է 4000 լարիով կամ մոտ 1500 դոլարով։ Փաստաբանի դեմ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Նինո Ցիլոշանիի հասցեին սոցցանցային գրառման համար դատական հայցը ներկայացրել է Վրաստանի ՆԳՆ Մարդու իրավունքների պաշտպանության վարչության «ատելության խոսքի» դեմ պայքարի դեպարտամենտը։ Գործը հարուցվել է Վրաստանի Քր․օրի հոդված 173-ի առաջին մասով, որը պաշտոնատար անձին խոսքով վիրավորանք հասցնելու համար դատարանի կողմից կիրառված պատիժ է նախատեսում։

ՆԳՆ համակարգում «ատելության խոսքի» դեմ պայքարի դեպարտամենտ ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 18-ին խոսել է Վրաստանի փոխվարչապետ-իրավապահ մարմինների գործունեությունը համակարգող պետական նախարար Մամուկա Մդինարաձեն։ Նա հավաստիացրել է, որ «նոր մարմինը ամենակարճ ժամկետներում կսկսի աշխատել և կվերահսկի հրապարակային կոմունիկացիայի բոլոր կապուղիները և ձևերը՝ թույլ չտալու հրահրել ատելություն, թշնամանք, սադրանք, վիրավորանք և նման գործողությունների ցանկացած այլ տեսակ»։ Փաստաբան Շալվա Թութբերիձեն, ինչպես ընդգծում են վրացական լրատվամիջոցները, հայտնի է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերի պաշտպան։

Ցանկություն դեպքում, իհարկե, կարելի է ասել, որ «Վրացական երազանքի» կառավարությունը նրա հետ «հաշվեհարդար է տեսել»։ Խնդիրը, մինչդեռ, այն է, որ տվյալ դեպքում դատական հայց ոչ թե բարձրաստիճան պաշտոնյան է հարուցել, այլ՝ իրավապահ մարմնի համապատասխան ստորաբաժանումը։ Ընդ որում, խոսքը ոչ թե քաղհայցի, այլ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հիման վրա վարույթ իրականացնելու և դատական վճիռ կայացնելու մասին է։

Հայաստանում Վրաստանի օրինակը վկայակոչելու կայուն ավանդույթ կա։ Մանավանդ ընդգծվում է «Վրացական երազանքի» կառավարության «բալանսավորված արտաքին քաղաքականությունը»։ Սա այն դեպքն է, երևի, երբ Վրաստանի փորձը «ընդօրինակելի» է։ Չէր խանգարի, որ Հայաստանի ՆԳՆ կառուցվածքում նույնպես ստեղծվեր «ատելության խոսքի» դեմ պայքարի ստորաբաժանում։ Անգամ դասական ժողովրդավարության երկրներն են մտածում սոցիալական ցանցերի «քաոսը» կարգավորելու մասին։

Ընդ որում, «ատելության խոսքից» պետք է պաշտպանված լինի ոչ միայն պետական պաշտոնյան, այլև քաղաքացին։ Սոցիալական մեդիայի հայաստանյան տիրույթում «ընդգծված անհատականություններ» կան, որ ինքնադրսևորմման այլ ձև, քան գռեհիկ հայհոյախոսությունն է, չեն գտել։ Նրանք փաստորեն վիրավորում են հազարավոր պարկեշտ օգտատերերի և մնում անպատիժ։ Այդպիսով նրանք «ճաշակ են ձևավորում», ազդում քաղաքացու արժեհամակարգին։ Փաստը, որ ԱԺ ընտրությունների քարոզարշավում տեղ է գտել նաև «քֆուր դնելը», բավական է, որպեսզի պետությունը հոգա քաղաքացուն բարոյական տեռորից հնարավորինս ապահովագրելու կարիքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում