Tuesday, 23 06 2026
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային

Ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել՝ պարտավորվելով մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և շարունակել աջակցությունն Ուկրաինային։

«Մենք պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում մենք կուժեղացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտների վրա», – նշված է փաստաթղթում։

Ըստ հայտարարության՝ հիմա դրա համար «հարմար պահ» է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության է հասել Իրանի հետ Հորմուզի նեղուցի բացման հարցում։

G7-ի առաջնորդները նաև ընդգծել են, որ միասնական են Ուկրաինային «անսասան աջակցություն ցուցաբերելու» հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր համերաշխությունն Ուկրաինայի բնակչությանը, որը տառապում է կարևորագույն ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության վրա հարձակումներից։ Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի դիմացկունությունը և վերջին ամիսներին մարտադաշտում նրա առաջընթացը և ընդգծում ենք, որ այժմ այնտեղ նոր դինամիկա է դիտվում», – նշված է հայտարարության մեջ։

Մեծ յոթնյակի ղեկավարները շեշտել են, որ այս դինամիկային աջակցելու և այն արագացնելու համար համաձայն են «ավելացնել օդային պաշտպանության հզորությունների, լրացուցիչ համակարգերի և կալանող սարքերի, ինչպես նաև հեռահար հնարավորությունների մատակարարումը»։ Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել քննարկելու Ուկրաինային լիցենզիաների տրամադրման հարցը, որոնք թույլ կտան ավելացնել երկրի ռազմական արտադրությունը։

Բացի այդ, G7-ի երկրները խոստացել են լրացուցիչ աջակցություն տրամադրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին, որպեսզի երկիրը հաղթահարի հաջորդ ձմեռը։

Համատեղ հայտարարության մեջ առանձին կետերով անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքին և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում