Հանրապետության տարածքում հունիսի 17-ի կեսօրից հետո, 18-21-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 17-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում հունիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։










































