Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի գագաթնաժողովում փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի աջակցությունը և Դոնալդ Թրամփին ներգրավել պատերազմի կարգավորման գործընթացում։ Ըստ Sky News-ի՝ Կիևը հույս ունի ապացուցել, որ ռազմաճակատում հաջողությունները և ռուսական տնտեսության խնդիրները լուրջ փաստարկներ են Թրամփի համար՝ աջակցությունը շարունակելու հարցում։
Միաժամանակ եվրոպական երկրները մտավախություն ունեն, որ Թրամփը կարող է միանձնյա վերահսկել դիվանագիտական գործընթացները։ Բրյուսելը շեշտում է, որ ԵՄ-ն, լինելով Ուկրաինայի հիմնական դոնորը, պետք է առանցքային դերակատարում ունենա հնարավոր խաղաղ բանակցություններում՝ փորձելով պաշտպանել իր մասնակցությունը Վաշինգտոնի հնարավոր նախաձեռնություններին։









































