Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»

Մոսկվայում Ռուսաստանի Դաշնոության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը ավարտվել է Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի համատեղ մամուլի ասուլիսով։ Այդ մասին բավական ընդարձակ տեղեկություն տարածել է ՏԱՍՍ-ը, ինչպես նաև իշխանամետ Turkiye պարբերականը, որի լրագրողը միջոցառմանը ներկա է գտնվել։

Սկզբունքային ի՞նչ ընդգծումներ կարելի է առանձնացնել։ Այս հարցի պատասխանը, երևի, կտան պրոֆեսիոնալ վերլուծաբանները։ Առայժմ կարելի է, թերևս, առանձնացնել երկու էական պահ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը, գնահատելով ուկրաինական կարգավորման ուղղությամբ Թուրքիայի գործադրած դիվանագիտական ջանքերը, հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին «զբաղված է մեգաֆոնային դիվանագիտությամբ և դաշնամուր նվագելով»։ Նա, ինչպես հասկացվում է, գոնե այս փուլում Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինայի հետ բանակցություններ վերսկսելու անհրաժեշտություն չի տեսել։

Երկրորդ աչքի զարնող «նրբությունը» արդեն կոնկրետ վերաբերում է Հարավային Կովկասին։ Ներածական խոսքում Ֆիդանը «բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի դրական զարգացումը», մինչդեռ Լավրովն առհասարակ Հարավային Կովկասի և մասնավորապես հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորման մասին, ըստ ՏԱՍՍ-ի տարածած տեքստի, ոչինչ չի ասել։ Ավելին, խոսելով Թուրքիայի հետ «փոխլրացնող գործընկերության» մասին, Լավրովը նշել է , որ այն տարածվում է «Սև ծովում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում անվտանգության ապոհվման» վրա։

Ավելի վաղ, անոնսավորելով Ֆիդանի Մոսկվա այցը, ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ կողմերը կքննարկեն «Սևծովյան տարածաշրջանում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում համագործակցության հետ կապված հարցեր»։ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումների մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի շեշտադրումից ակնհայտ է դառնում, որ Հարավային Կովկասի թեման քննարկվել է։ Եվ եթե ռուսաստանյան կողմը այդ մասին հիշատակում չի արել, կարելի է ենթադրել, որ «ռուս-թուրքական սիներգիան չի ստացվել»։

Մնում է ենթադրել, թե նախապես հայ-թուրքական կարգավորումը «ողջունող» Ռուսաստանը ո՞ր կետում է «առարկում» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի՝ Թուրքիայի կողմից արձանագրված «դրական զարգացմանը»։ Եվ արդյո՞ք դա «միայն Հայաստանի ԱԺ ընտրությունների արդյունքներով է պայմանավորված»։ Թե՞ Մոսկվան և Բաքուն այդ առումով «խաչվող շահեր դեռևս ունեն»։ Պետք է, երևի, սպասել, թե Մոսկվա այցից հետո Թուրքիայի արտգործնախարարը ադրբեջանցի պաշտոնակցի հետ ինչ կոմունիկացիա կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում