Thursday, 25 06 2026
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ամերիկացի լրագրող Մեգին Քելլիի հետ հարցազրույցում։

«Սա տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է։ Այն կներառի Պարսից ծոցը, կներառի Իսրայելը, կներառի Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է», – ասել է նա։

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանին գումար տրամադրելուն՝ Վենսը նշել է, որ ամերիկյան կողմից որևէ գումար չի տրամադրվի Իրանին։

«Ես ուզում եմ շատ, շատ հստակ լինել։ Նույնիսկ եթե իրանցիներն անեն այս գործարքով նախատեսված ամեն ինչ, ամերիկյան ոչ մի լումա չի հոսի դեպի Իրան, – նշել է Վենսը։ – Մենք ասում ենք, որ եթե իրանցիները փոխեն իրենց վարքագիծը, մենք որոշ երկրների թույլ կտանք ներդրումներ կատարել նրանց երկիրը վերականգնելու և նրանց ժողովրդի համար որոշակի բարգավաճում ստեղծելու գործում: Եթե ​​իրանցիները դադարեն ֆինանսավորել ահաբեկչությունը, եթե նրանք լավ պահեն իրենց և փոխակերպեն իրենց հարաբերությունները ոչ միայն մեզ հետ, այլև ամբողջ տարածաշրջանի հետ, դա տոնելու բան է»։

Վենսը նաև նշել է, որ եթե իրանցիները ցանկանում են օգտվել գործարքի առավելություններից, ուրանի հարստացումը, ինչպես նաև ստուգումները բանակցությունների սեղանին կլինեն։

Նա նաև անդրադարձել է Իսրայելի կողմից համաձայնագրի առնչությամբ դժգոհություններին ու քննադատություններին։

Վենսի խոսքով՝ նրանք, ովքեր համաձայն չեն ԱՄՆ-Իրան համաձայնագրի հետ, ըստ էության, աջակցում են անվերջ հակամարտությանը։

«Նրանք առաջարկում են անվերջ հակամարտություն. նրանք ցանկանում են, որ այն շարունակվի, մինչև բոլոր ռումբերը նետվեն կամ բոլոր իրանցիները սպանվեն։ Դա այն չէ, ինչ Միացյալ Նահանգների նախագահն է ուզում։ Ինձ թվում է, որ քննադատողները նախ հաշվի չեն առնում (փաստաթղթի) իրական բովանդակությունը, և երկրորդ՝ նրանք չեն կարող այլընտրանք առաջարկել։ Եթե այլընտրանքը ռումբեր նետելն է՝ առանց որևէ հստակ նպատակի և առանց Միացյալ Նահանգների հստակ շահերը հաշվի առնելու, ապա դա չի կարող համարվել ամերիկյան ժողովրդի անունից կայացված իմաստուն որոշում», – ասել է Վենսը։

«Նախագահն ասաց, որ մինչև ուրբաթ, հնարավոր է՝ վաղը, մենք հրապարակելու ենք փոխըմբռնման հուշագրի տեքստը։ Այն դեռևս չհրապարակելու պատճառն այն է, որ տեղի են ունենում որոշ նուրբ դիվանագիտական ​​​​գործընթացներ, որտեղ իրանցիները, և ոչ միայն իրանցիները, այլև մեր որոշ միջնորդներ, պակիստանցիներն ու կատարցիները խնդրել են մեզ ճիշտ հաջորդականությամբ կարգավորել այս ամենը», – շեշտել է նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում