«Մանչեսթր Յունայթեդ»-ի դարպասապահ Էդվին Վան Դեր Սարը պատրաստվում է ավարտել իր պրոֆեսիոնալ կարիերան, եւ այժմ նրան փոխարինողների մեծ ցուցակում է հայտնվել «Լիվերպուլ»-ի իսպանացի դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան: Եթե այս գործարքը իրականանա, ապա Ռեյնան կդառնա միակ ֆուտբոլիստը, որը վերջին 46 տարիների ընթացքում «Լիվերպուլ»-ից տեղափոխվել է «Մանչեսթր Յունայթեդ» կամ էլ` հակառակը: Վերջին անգամ այս ակումբների մեջ տեղափոխություն է կատարվել միայն 1964 թվականին, երբ «Մանչեսթր Յունայթեդ»-ի հարձակվող Ֆիլ Չիսնոլը տեղափոխվել է « Լիվերպուլ»: «Մանչեսթր»-ի գլխավոր մարզիչ Սեր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ Ռեյնան ունի բազմաթիվ դրական կողմեր, որոնցից ամենակարեւորը ֆուտբոլիստի կայունությունն է: