Boxing Scence-ը հայտնում է, որ երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն 45-ամյա Ջոնի Տապիան (59-5-2) ԱՄՆ-ում գտնվող իր տանը մահացած է հայտնաբերվել: Հայտնի ամերիկացի բռնցքամարտիկը երկար տարիներ բուժվել է թմրամոլության դեմ:
Իր վերջին մենամարտը Տապիան անցկացրել է 2011 թվականի հունիսին: Նրա հակառակորդն էր Մաուրիսիո Պաստրանան, ում նկատմամբ էլ Ջոնին միավորներով առավելության է հասել:
Ոստիկանության բաժանմունքի ներկայացուցիչ Ռոբերտ Գիբզը հայտնել է, որ բռնցքամարտիկի դին հայտնաբերել է ընտանիքի անդամներից մեկը, ով անմիջապես ոստիկանություն է հայտնել: Գիբզի հավաստմամբ` բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բռնցքամարտիկի մահվան պատճառը պաշտոնապես կհայտարարվի դիահերձումից հետո: