Մոնտե Կառլոյում ավարտին է մոտեցել «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի 6-րդ ավտոարշավը` Մոնակոյի Գրան պրին, որի հաղթող է ճանաչվել «Ռեդ Բուլ»-ի ավստրալիացի ավտոարշավորդ Մարկ Ուեբերը, ով մեկնարկել էր փոուլից:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդես»-ի գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, երրորդը` աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն` «Ֆերարի»-ից:
«Կետերհեմ»-ի ռուս ավտոարշավորդ Վիտալի Պետրովը տեխնիկական խնդիրների պատճառով չի շարունակել պայքարը: