Կանադական Քվեբեկ քաղաքում ավարտվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր խորհրդի նիստերի առաջին օրը: Մասնակիցները 2020 թվականի օլիմպիադան իրենց երկրում անցկացնելու հայտեր ներկայացրած պետությունների ներկայացուցիչների զեկույցները լսելուց հետո պետք է գնահատեն թեկնածու քաղաքների հնարավորությունները:
Նիստերի առաջին օրվա արդյունքում հետագա պայքարից դուրս են մնացել Բաքուն և Դոհան: Այսպիսով` թեկնածուների թվում են Ստամբուլը, Մադրիդը և Տոկիոն: Նշենք, որ վերջինս ունի Օլիմպիական խաղերի կազմակերպման փորձ (1964թվական):
2020 թվականի օլիմպիադան ընդունող երկրի անունը պարզ կդառնա 2013 թվականի սեպտեմբերի 7-ին` Բուենոս-Այրեսում կայանալիք եզրափակիչ քվեարկության արդյունքում:
Նշենք, որ ավելի վաղ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերն իր երկրում անցկացնելու իրավունքի համար մղվող պայքարին մասնակցությունից հրաժարվել էր Հռոմը: