Ավարտվեց ծանրամարտի աշխարհի երտասարդական առաջնությունը: Գվատեմալայում կայացած մրցաշարում Հայաստանը ներկայացրեց գերծանր քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը:
Հայ ծանրորդը 417 կգ (190+227) արդյունքով կարողացավ նվաճել աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալը: Երկամարտի արդյունքում նույն քաշն էր բարձրացրել նաև Բահադոր Մուլաեին (Իրան), ով սակայն մեր մարզիկին զիջում էր իր անձնական քաշով:
Հավելենք, որ Մինասյանը արժանացավ նաև փոքր արծաթե և բրոնզե մեդալների, համապատասխանաբար՝ պոկում և հրում վարժություններում:
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Մահոմեդ Աբուևը (426 կգ):