«Լոս Անջելես Լեյքերս» ակումբի աստղային պաշտպան Քոբի Բրայընթն Արևմտյան կոնֆերանսի փլեյ-օֆֆ փուլի երրորդ կիսաեզրափակիչ խաղում, որում իր թիմը 99:96 հաշվով հաղթանակ է տարել «Օքլահոմա»-ի նկատմամբ, տուգանային գծից իրացրել է բոլոր 18 նետումները: Այդպիսով` պաշտպանը գերազանցել է ակումբի պատմության ռեկորդը` փլեյ-օֆֆ փուլում անվրեպ իրացրած տուգանային նետումների ցուցանիշով:
Նշենք, որ նախորդ ռեկորդը պատկանում էր Գեյլ Գուդրիչին, որը 1972 թվականին տուգանային գծից անվրեպ իրացրել էր 17 նետում: