Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ 32-ամյա հարձակվող Մայքլ Օուենը 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի իր ներկայիս ակումբը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մասին խաղացողը գրել է Twitter-ի իր էջում:
«Ալեքս Ֆերգյուսոնն ինձ ասաց, որ ակումբն ինձ նոր պայմանագիր չի առաջարկելու: Ես երբեք չեմ մոռանա այս ֆանտաստիկ ակումբում անցկացրած 3 տարիները:
2009 թվականից ի վեր հարձակվողը «կարմիր սատանաներ»-ի կազմում անցկացրել է ընդամենը 52 խաղ: