Sportbox-ի տեղեկացմամբ` գերծանր քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ալեքսանրդ Պովետկինի և չեմպիոնի գոտու հավակնորդ Հասիմ Ռահմանի միջև տեղի ունենալիք մենամարտի կազմակերպիչները որոշել են փոխել մարտի անցկացման վայրը:
Ենթադրվում էր, որ բռնցքամարտիկները կհանդիպեն հուլիսի 14-ին Դևիդ Հեյի և Դերեկ Չիզորայի միջև տեղի ունենալիք մենամարտի երեկոյի շրջանակներում: Սակայն Sauerland Event պրոմոութերական ընկերության հաղորդմամբ` գերմանական ARD հեռուստաալիքը հրաժարվել է լուսաբանել Հեյ-Չիզորա դիմակայությունը, ինչի պատճառով էլ որոշում կայացվեց Պովետկին-Ռահման մենամարտն անցկացնել Գերմանիայում` այլ երեկոյի շրջանակներում: