Թեթև միջին քաշային կարգում անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (32-0-0) հրաժարվել է Էրիսլանդի Լարայի հետ WBC վարկածով թեթև միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտից: Այս մասին հայտնել է Golden Boy-ի ներկայացուցիչ Էրիկ Գոմեսը:
«Վանեսն արդեն երկրորդ անգամ է հրաժարվում: Առաջին անգամ մերժեց Ալֆրեդո Անգուլոյի հետ մենամարտելու առաջարկը, քանի որ չէր ցանկանում Մեքսիկայում հանդիպում անցկացնել: Լարայի հետ մենամարտից հրաժարվելու պատճառն էլ ինձ հայտնի չէ: Կարծում եմ՝ մենք լավ առաջարկ էինք կատարել»,- լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Գոմեսը: