Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (43-0-0, 26 КО) և առաջին միջին քաշային կագում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոյի (37-3-0, 30 КО) միջև մենամարտը տեղի ունեցավ Լաս Վեգասի MGM Grand արենայում:
Բռնցքամարտիկները ռինգում անցկացրին բոլոր 12 ռաունդները, որոնց արդյունքում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակին և, համապատասխանաբար, չեմպիոնական տիտղոսին արժանացավ Ֆլոյդ Մեյվեզերը:
Մեյվեզեր-Կոտտո հանդիպման հաշիվն է 118-110,117-111, 117-111: