Հուլիսի 27-ին Լոնդոնի Hyde Park-ում կայանալիք համերգով օլիմպիական խաղերը կբացի Duran Duran խումբը: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Hyde Park-ում ելույթ կունենան Շոտլանդիայից Պաոլո Նուտինին, Ուելսից Stereophonics խումբը, Հյուսիսային Իռլանդիայից՝ Snow Patrol-ը: Համերգը համընկնում է Օլիմպիադա-2012-ի բացման արարողությանը: Երաժշտական համարների միջակայքում մեծ էկրաններին ուղիղ միացմամբ կցուցադրվի օլիմպիական մարզադաշտը:
Duran Duran-ի առաջնորդ Սիմոն Լե Բոնը հայտարարել է, որ իր խմբի համար խաղերի բացման արարողության ելույթը վերջին տասնամյակի ամենանշանակալից իրադարձությունն է:
Համերգի՝60 ֆունտ արժողությամբ 80 հազար տոմսերը վաճառքի կհանվեն մայիսի 4-ին:
Hyde Park-ում տեղի կունենա նաև համերգ՝ նվիրված խաղերի փակմանը: Օգոստոսի 12-ին այնտեղ ելույթ կունենան Blur-ը, New Order-ը և The Special-ը: