Եվրոպայի խոշորագույն HSBC բանկը ծրագրում է առաջիկայում Մեծ Բրիտանիայում 2000 աշխատակցի հեռացնել՝ փորձելով կրճատել ծախսերը և մեծացնել եկամտաբերությունը տնտեսական դժվարին իրավիճակում: Բանկը նման քայլի է դիմում՝ հարմարվելու երկրի բանկային ոլորտում կատարված փոփոխություններին: Այս մասին տեղեկացում է Reuters-ը:
Կրճատումները գլոբալ ծրագրի մի մասն են. բանկը պատրաստվում է մինչև 2013-ի վերջը աշխատակիցները թիվն ավելի քան 2 տասնյակ հազարով կրճատել: Ներկայում Մեծ Բրիտանիայում HSBC-ի աշխատաիցները 52 հազար են:
HSBC Holdings Plc բանկային խմբի մաքուր շահույթը 2011-ին նախոդ տարվա համեմատ աճել է 27.6%-ով՝ հասնելով 16,797 միլիարդ դոլարի, իսկ եկամուտն աճել է 15% -ով՝ հասնելով 21,872 միլիարդ դոլարի: