Երեկ UFC-ի նախագահ Դանա Ուայթը Twitter-ի իր էջում գրել է, որ Քեյն Վելասկեսը պայքարելու է բրազիլացի Անտոնիո Սիլվայի հետ UFC 146-ի շրջանակներում:
«Քեյնը մենամարտելու է Սիլվայի հետ մայիսի 26-ին` Լաս Վեգասում»,- ասել է Ուայթը:
Հիշեցնենք, որ մինչև փոփոխությունների տարափը, Քեյնը պետք է մրցեր Ֆրենկ Միրի հետ ծանր քաշային կարգում չեմպիոնական գոտուն տիրանալու համար:
Բրազիլացու մարզական կարիերայի ամենահայտնի հաղթանակը կայացել է 2011թ. փետրվարին, երբ նա տեխնիկական նոկաուտով հաղթեց ռուս մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոյին: Հաջորդ մարտը Քեյնն անց է կացրել նույն տարվա սեպտեմբերին և պարտվել է ամերիկացի Դանիել Կորմյեյին` Strikeforce մրցաշարի կիսաեզրափակիչում: