Քիչ առաջ ավարտվեցին Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող ավանդական սուպերմրցաշարի 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը գլխավորող հնդիկ Վիշվանաթհան Անանդի հետ և այժմ վաստակած 5 միավորով Կարլսենի ու Կրամնիկի հետ կիսում է 3-րդից 5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակի առաջատար ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սև ֆիգուրներով չկարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ նորվեգացի Մագնուս Կարլսենին և թույլ տվեց Անանդին հավասարվել իրեն: 8-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Գիրի – Վանգ Հաո 1-0
Պոնոմարյով – Կրամնիկ 1/2
Շիրով – Գրիշչուկ 1-0
Սմիթս – Վաշիե-Լագրավ 0-1
Լ’Ամի – Նեպոմնյաշչի 1/2
B մրցաշարում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով կարողացավ ոչ-ոքի խաղալ առաջատարներից մեկի` անգլիացի Լյուկ Մակշեյնի հետ և վաստակած 5 միավորով շարունակում է զբաղեցնել 4-րդ հորիզոնականը: Այժմ B խումբը գլխավորում է Ֆիլիպինները ներկայացնող Ուեսլի Սոն, ով այս տուրում Սփուլմենին հաղթելուց հետո արդեն ունի 6 միավոր: