Boxingscene.com կայքը հաղորդում է, որ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոյի հաջորդ մենամարտը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերին: Այդ մասին կայքին հաղորդել է ուկրաինացի բռնցքամարտիկի մարզիչ Ֆրից Զդունեկը:
«Ես խոսել եմ Վիտալիի հետ և կարող եմ ասել, որ նա ռինգ դուրս կգա սեպտեմբերին», – ասել է Զդունեկը:
Կլիչկոն իր հաջորդ մենամարտը կարող է անցկացնել Կիևի քաղաքապետի կարգավիճակով, քանզի քաղաքապետի ընտրությունները նշանակված են հուլիսի կեսերին, իսկ Կլիչկոն հիմնական թեկնածուներից մեկն է:
Հիշեցնենք, որ փետրվարին տեղի ունեցած Դերեք Չիսորայի հետ մենամարտում Վիտալին վնասել էր ուսը և այժմ վերականգնողական մարզումներ է կատարում: