ԱՄՆ-ը ոչ մի նախադրյալ չի տեսնում, որ Բաշար Ասադի կառավարությունն իրականացնում է Սիրիայում ճգնաժամի վերացման համար ստանձնած պարտականությունները, որոնք առաջադրվել են ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի կողմից: Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք մինչ օրս մամուլից և տեղի ակտիվիստներից տեղեկություններ չենք ստանում, որ ռեժիմն իրականացնում է իր ուժերի դուրս բերումը քաղաքային հրապարակներից»,- նշել է նա:
Թոները կարծիք է հայտնել, որ Ասադի ռեժիմն օգտագործում է ստեղծված պահը՝ սիրիական ժողովրդի վրա նորից հարձակվելու համար:
Նշենք, որ մի քանի օր առաջ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուլայեմը հատուկ պատվիրակին նամակ էր ուղարկել, որտեղ հաստատել էր զինված գործողություններն ապրիլի 10-ին դադարեցնելու մասին: