Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Դրվագների զարդը կարելի է համարել Ֆինիքս «Կոյոթս»-ի դարպասապահ Մայք Սմիթի սեյվերը: Հիշեցնենք, որ վերջինս Սան Խոսե «Շարքս»-ի դեմ պայքարում կատարեց 38 սեյվ:
Վաշինգթոնի «Քեփիթալս»-ը հաղթեց նախորդ մրցաշրջանի չեմպիոնին` Բոսթոն «Բրյունս»-ին, իսկ «մայրաքաղաքայիններ»-ի առաջատար Ալեքսանդր Օվեչկինը երկու գոլային փոխանցում կատարեց:









































