Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում ընդունել էր «Ռեալ Սոսյեդադ»-ին: Գոնսալո Իգուաինը 6-րդ րոպեին ընթացքից կատարած հարվածով բացեց խաղի հաշիվը` սկիզբ դնելով բասկյան թիմի ջախջախմանը: Իրենց հաշվին դուբլ գրանցեցին Բենզեման և Ռոնալդուն: Վերջինս Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի թիվը հասցրեց 35-ի:
Խաղալու հնարավորւթյուն ստացավ նաև Նուրի Շահինը` 77-րդ րոպեին խաղադաշտ դուրս գալով Սամի Խեդիրայի փոխարեն: Այս անգամ Մոուրինյոն նախապատվությունը չտվեց «տաղանդավոր» Էստեբան Գրաներոյին: Այսպիսով`
«Ռեալ» – «Ռեալ Սոսյեդադ»` 5:1
1:0 Իգուաին (6’), 2:0 Ռոնալդու (33’), 3:0 Բենզեմա (41’), 3:1 Պրիետո (42’), 4:1 Բենզեմա (49’), 5:1 Ռոնալդու (56’):
Real Madrid 1-0 Real Sociedad by goalsarena2012-3








































