NBA-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ «Քլիփփերս»-ի հարձակվող Քենյոն մարտինի՝ «Ֆինիքս»-ի հետ խաղում կատարած դանկը ճանաչվել է Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագ։
Հիշեցնենք, որ «Քլիփփերս»-ը սեփական հարկի տակ 87։91 հաշվով զիջեց հյուրերին, իսկ հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բլեյք Գրիֆֆինը՝ վաստակելով 25 միավոր և տիրելով 8 անդրադարձի։