Չեխիայի ազգային հավաքականի և «ԲԿՄԱ»-ի հարձակվող Տոմաշ Նեցիդը վստահ է, որ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հակամարտության պատասխան խաղում ինքը կարող է հեղինակել հեթ-տրիկ՝ 86-րդ, 88-րդ և 92-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ:
«Բանակայիններ»-ի հարձակվողի նման վստահությունը կապված է հորոսկոպի հետ. «առյուծներ»-ը մեծ հաջողության են հասնում հատկապես մարտի 14-ին։
«Հավատում եմ, որ կարող եմ հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Սանտիագո Բեռնաբո»-ում։ Բարդ խաղ է լինելու, բայց կարող ենք հաղթահարել «Ռեալ»-ի արգելքը»,- չեխ հարձակվողին մեջբերում է ռուսական մամուլը։