Բռնցքամարտի միջազգային միության նախագահ Խոսե Սուլեյմանը հայտարարել է, որ WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դեյվիդ Հեյի (25-2-0) հետ Վիտալի Կլիչկոյի (44-2-0) մենամարտը չի կայանա:
Բռնցքամարտիկները հայտարարել էին, որ պատրաստ են հանդիպել միմյանց հետ: Սուլեյմանը հայտարարեց, որ Հեյը չի կարող մենամարտել, քանի որ չունի բռնցքամարտիկի լիցենզիա և չի մտնում միության վարկանիշային ցուցակի մեջ, իսկ Մեծ Բրիտանիայի բռնցքամարտի ֆեդերացիան չի կարող համագործակցել լիցենզիա չունեցող մարզիկների հետ:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ բռնցքամարտիկների միջև մենամարտը կկայանա հունիսի 2-ին` Գերմանիայում: