Football Italia-ն տեղեկացնում է, որ «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատել է իտալացի լրագրողներին՝ Մասսիմիլիանո Ալլեգրիի հետ իր վիճաբանության մասին կեղծ լուրեր տարածելու համար.
«Կան շատ մարդիկ, ովքեր խոսում են այնպիսի բաներից, որոնց մասին իրենք ոչինչ չգիտեն։ Ոչ ոք ուրախ չէր պարտությունից հետո, այդ թվում և ես։ Լավ կլիներ, եթե այդ մարդիկ փակեին իրենց բերանները»։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո (0:3) իտալական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Իբրահիմովիչը վիճաբանել է Ալլեգրիի հետ և պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: