Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Գևորգ Հարությունյանը, Դավիթ Հարությունյանը, Եվգենյա Դոլուխանովան Հայաստանը ներկայացրին Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում տեղի ունեցած օփենում:
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Տիգրան Ղարամյանն 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնայի, Փարիմարյան Նեգիի (Հնդկաստան), Թոռնիկե Շանիկիձեի (Վրաստան) և Մարտին Կրավցիվի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-ին հորիզոնականը: Լրացուցիչ ցուցանիշներով Ղարամյանը զբաղեցրեց չորրորդ տեղը: Առաջին մրցանակը շնորհվեց Հարիկրիշնային:
Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթողներից ետ մնաց միայն կես միավորով և գրավեց 6-րդ տեղը: Դավիթ Հարությունյանը նույն արդյունքով 15-րդն էր:
Զավեն Անդրիասյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Գևորգ Հարությունյանը վաստակեցին 6-ական, Տաթև Աբրահամյանը, Կարինա Համբարձումովան` 5,5-ական, Սերգեյ Գրիգորյանցը` 5, Եվգենյա Դոլուխանովան` 4,5 միավոր:








































