«Բանանց»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը նախամրցաշրջանային ուսումնամարզական վերջին հավաքն անցկացնելու է Կիպրոսում: Թիմը մեկնելու է Այա Նապա քաղաք: Ակումբը Կիպրոսում մարզվելու է առաջիկա 12 օրերի ընթացքում և Հայաստան է վերադառնալու մարտի 19-ին: Նախատեսված են նաև ստուգողական հանդիպումեր։
Դարպասապահներ՝ Ստեփան Ղազարյան, Արթուր Թորոսյան
Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, Արգիշտի Պետրոսյան, Արամ Շախնազարյան, Գրիշա Խաչատրյան, Գագիկ Դաղբաշյան, Արտաշես Առաքելյան
Կիսապաշտպաններ՝ Նարեկ Գյոզալյան, Արտակ Դաշյան, Արարատ Պողոսյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Սարգիս Կարապետյան, Բենիկ Հովհաննիսյան, Արթուր Հակոբյան, Բետո, Սիփան Դավթյան, Նարիրի Մինասյան
Հարձակվողներ՝ Դու Բալա, Խաչատուր Ավետիսյան, Արարատ Եգանյան, Անդրանիկ Քոչարյան, Գևորգ Կարապետյան։