Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին Դել Պոտրոն դարձավ Մարսելի մրցաշարի 2012 թվականի հաղթող` եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Միկել Լյոդրին: Հանդիպումը տևեց 1 ժամ 22 րոպե: Դել Պոտրոյի մարզական կարիերայում այդ տիտղոսը 10-րդն էր:
Ավստրալացի թենիսիստ Յուրգեն Մելցերն իր հերթին Մեմֆիսի մրցաշարի եզրափակիչում 7:5, 7:6 (7:4) հաշվով հաղթանակ տարավ Միլոշ Ռաոնիչի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 37 րոպե: Մելցերն իր մարզական կարիերայի ընթացքում նվաճեց 4-րդ տիտղոսը:









































