Marca-ն տեղեկացնում է, որ երեկ կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը հանդիպել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Անխել Մարիա Վիլյարի հետ և քննարկել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչի անցկացման տեղի հարցը:
Ռոսելն ԻՖՖ-ի նախագահին հայտնել է, որ «Բարսելոնա»-ն ցանկանում է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ խաղալ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում, բայց քանի որ Մադրիդի «Ռեալ»-ը չի ցանկանում տրամադրել իր մարզադաշտը, կատալոնական ակումբը առաջարկված մարզադաշտերից ընտրում է «Մեստալիա»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կատալոնական և բասկյան ակումբների ղեկավարներն Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջել էին ստիպել մադրիդյան ակումբին իր մարզադաշտը հատկացնել եզրափակիչ խաղի անցկացման համար, սակայն ԻՖՖ-ն պատասխանել էր, որ չունի այդ իրավունքը:








































