Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացվող միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կրասնոդար»-ը ստուգողական խաղ անցկացրեց ուկրաինական «Կրիվբաս»-ի հետ ու 2։0 հաշվով հաղթանակ տարավ։
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ «Կարասնոդար»-ի մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 6-րդ րոպեին Մարկովի կատարած փոխանցումից հետո Յուրան դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ 4 րոպե անց կատարեց նաև գոլային փոխանցում. աչքի ընկավ Չուպերկան։
«Կրասնոդար»-ն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 25-ին՝ «Տավրիա»-ի հետ։









































