Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին, որի գլխավորած թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի իր առաջին խաղում «Սան Սիրո» մարզադաշտում 4:0 հաշվով ջախջախեց Լոնդոնի «Արսենալ»-ին, իտալական մամուլին տված հարցազրույցում նշեց հետևյալը.
«Այդ խաղում մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք և կարող էինք հաղթել 6:0 հաշվով: Պետք է կարողանալ իրացնել բոլոր պահերը, հատկապես եվրոգավաթների խաղարկություններում: «Միլան»-ը լավ արդյունքի հասավ, բայց մենք դեռ քառորդ եզրափակիչ դուրս չենք եկել: «Արսենալ»-ի բոլոր հույսերը խորտակելու համար պետք է ավելացնեինք գոլերի թիվը: Այժմ 1 գոլ պետք է խփենք հյուրընկալվելիս, որից հետո կարելի է թուլացնել տեմպը»: