ՀՖՖ մամուլի ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին) նիստը` ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Օրակարգում էր ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «Ազգային արտոնագիր» շնորհելու հարցը:
Յուրաքանչյուր ակումբի փաստաթղթերի ոչ ֆինանսական չափանիշների փաթեթը առանձին քննարկելուց հետո, ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը, Արտոնագրման կոմիտեն որոշում է ընդունել «Ազգային արտոնագիր» շնորհել «Արարատ», «Փյունիկ», «Գանձասար», «Բանանց», «Միկա», «Ուլիս», «Էրեբունի-Դիլիջան» և «Շիրակ» ակումբներին, ինչը թույլ կտա վերոգրյալ ակումբների առաջին թիմերին` մասնակցելու ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2012/2013 մրցաշրջանի առաջնությանը:
ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունք ստացած ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի ակումբներին «ՈՒԵՖԱ-ի արտոնագիր» շնորհելու հարցը կքննարկվի Արտոմագրման կոմիտեի մայիսյան նիստի ընթացքում` ակումբների կողմից ֆինանսական չափանիշի պահանջները բավարարելուց հետո: