AS-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը թիմի կազմում 1 խաղում խփած գոլերի միջին թվով հավասարվեց «Անժի»-ի խաղացող Ռոբերտո Կառլոսի ցուցանիշին:
Իսպանիայի ընթացիկ առաջնության 22-րդ տուրում գրավելով «Խետաֆե»-ի դարպասը` Ռամոսն այդ ցուցանիշը հասցրեց 0.12-ի (289 խաղերում 36 գոլ): Ռոբերտո Կառլոսը, ով «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել 1996-2007թթ., նույնպես մեկ խաղում միջինը խփել է 0.12 գոլ (512 խաղերում 66 գոլ):
Հավելենք, որ Լա Լիգայի 2011/12թ. մրցաշրջանում Ռամոսն «արքայական ակումբ»-ի կազմում անցկացրել է 19 խաղ և դարձել 3 գոլի հեղինակ: