Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարի առաջին փուլում Սլովակիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ալեքսանդր Օնիշչուկի հետ: Ս.Մովսիսյանը, որը Սլովակիայի դրոշի ներքո վերջին առաջնությանն է մասնակցում, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ համարվում է այս մրցաշարի ֆավորիտներից մեկը: Այսօր Մովսիսյանը կմրցի ադրբեջանցի Վուղար Հաշիմովի հետ, որն առաջին փուլում պարտվեց անգլիացի Նայջլ Շորթին:
Հիշեցնենք, որ հաջորդ տարվանից Սերգեյ Մովսիսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: