Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պիկյաոն հայտարարեց, որ Ֆլոյդ Մեյուեյզերը հեռախոսազրույցի ժամանակ մայիսի 5-ին Լաս-Վեգասում մենամարտելու դիմաց իրեն առաջարկել է երաշխավորված 40 մլն ԱՄՆ դոլար եկամուտ: Միաժամանակ Մեյուեյզերը ֆիլիպինցուն տեղեկացրել է, որ բոլոր աղբյուրներից ստացված եկամուտը պետք է լինի իրենը: Պիկյաոն մերժել է այդ առաջարկը.
«Նա ասաց, որ ես կունենամ 40 մլն ԱՄՆ դոլար երաշխավորված եկամուտ, բայց մյուս բոլոր աղբյուրներից ստացված գումարները կլինեն իրենը: Այդ պահանջը ողջամիտ չէ»,- բռնցքամարտիկին մեջբերում է BoxingScene-ը:
Պիկյաոյի պրոմոութեր Բոբ Արումն իր հերթին հայտարարեց, որ կփորձի այդ մանամարտը կազմակերպել 2012 թվականի նոյեմբերին.
«Մեյուեյզերը ցանկանում է մենամարտել մայիսին, իսկ Պիկյաոն` հունիսին: Այժմ մենք փորձում ենք այդ հանդիպումը կազմակերպել նոյեմբերին»: