Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 6:7 (5:7), 6:2, 7:6 (7:5), 6:4 հաշվով պարտության մատնեց Ռոջեր Ֆեդերերին և դուրս եկավ եզրափակիչ: Աշխարհի երկրորդ ռակետը խաղից հետո մրցաշարի պաշտոնական կայքին հարցազրույց տվեց.
«Երկրորդ սեթում կատարած բրեյքն ինձ շատ օգնեց: Երրորդ սեթն ինձ համար շատ բարդ ստացվեց, քանի որ Ֆեդերերն ավելի լավ էր խաղում: Ես մրցում էի թենիսի պատմության մեջ լավագույն խաղացողի հետ: Ֆեդերերին հաջողություն եմ մաղթում:
Երկու շաբաթ առաջ վնասվածքն ինձ շատ էր անհանգստացնում: Նույնիսկ ցանկանում էի լքել հետագա պայքարը, բայց կարողացա վերականգնվել»:
Եզրափակիչում Նադալի հակառակորդը կլինի Ջոկովիչ – Մարրեյ մրցավեճի հաղթողը: