Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսեց առաջիկա «կլասսիկո»-ի մասին.
«Հաջորդ փուլ դուրս գալու համար մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ: Երկրպագուները մեզ հավատում են, և մենք պետք է ուրախացնենք նրանց` հաղթելով «Բարսա»-ին: Մեզ սպասվում է շատ բարդ հանդիպում: Պետք է տրամադրվենք միմիայն հաղթանակի:
Իսպանիայի առաջնությունում 5 միավորով գերազանցում ենք «Բարսելոնա»-ին, և դա մեզ հոգեբանական առավելություն կտա: Մենք կմեռնենք «Կամպ Նոու»-ում, բայց հաղթանակ կտանենք»: