Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 4 սեթերի արդյունքում 6:7 (5:7), 7:6 (8:6), 6:4, 6:3 հաշվով պարտության մատնեց Տոմաշ Բերդիխին: Մրցաշարի պաշտոնական կայքին տված հարցազրույցում աշխարհի երկրորդ ռակետը նշեց.
«Առաջին և երկրորդ սեթերում երկուսս էլ առավելության հասնելու հնարավորություն ունեինք: Դրանից հետո ես փոխեցի մարտավարությունս և սկսեցի ավելի խորքից խաղալ, որը տվեց իր արդյունքը: Հանդիսականներն ինձ հիանալի աջակցություն ցույց տվեցին: Ես հասկացա, որ ֆիզիկապես լավ վիճակում եմ գտնվում և երկարատև հանդիպումը կարողացա բարձր մակարդակով անցկացնել»:
Կիսաեզրափակիչում Նադալի հակառակորդը կլինի Ռոջեր Ֆեդերերը: