Monday, 17 06 2024
ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. ՔՊ-ն բոյկոտեց
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Փաշինյան
Կարող է շատ մեծ միջազգային հոսքեր լինեն, եւ ճանապարհը դառնա վճարովի, պետք է մտածել, դեռ որոշում չկա
Ընթացքի մեջ է Գորիս – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգումը
Պուտինը «երկաթը տաք-տաք է ծեծում». Աստանայի «ճաշասեղանին» Հայաստանը կհրավիրվի
Եթե մենք և դուք շարունակենք զիջումների մարտավարությունը, ագրեսորը հարբելու է իր անպատժելիությունից
Արա Աբրահամյանը ռուսական ճորտ է, համայնքը զզվում է նրանից, Մալիշկայում անգամ ձայն չհավաքեց
Վարչապետին զեկուցվել է՝ ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտման դեպքեր չեն գրանցվել
Երևանի լանդշաֆտային ձևավորումը՝ շուրջ կես միլիոն թփերով ու ծաղիկներով
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր
Մեկ շաբաթում ինքնասպանության 14 դեպք է արձանագրվել
Պետական միջոցներով կհիմնանորոգվի Սևան-Շողակաթ Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը
Բորելի երկակի ստանդարտն ու Պուտինի ադրբեջանական «քողարկիչը»
Մեկնարկել է ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
Ռուսաստանը կուսումնասիրի վրացի քաղգործիչների խնդրանքը վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ. Պեսկով
Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը
20:20
Բրիտանիայում երեք ընկերություն հետ է կանչել իր ապրանքների մի մասը վարակի բռնկման պատճառով
Արարատ Միրզոյանը և Ռիչարդ Վերման հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը դիտարկել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքսում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քաղաքական խորհրդակցություններում ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարությունները քննարկել են երկկողմ համագործակցության, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր
19:40
Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ ԱԳՆ-ն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսլանդիային
Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է
19:10
Իսպանիայի պաշտպանության նախարարը դեմ է հանդես եկել Ուկրաինա զորք ուղարկելուն
19:00
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
755 մլն դրամի արգելանք. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Հանրաքվեն կարող է էապես նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր ներքին քաղաքական իրավիճակին
18:50
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
«Ներքին թուրքի» ձեռքից հայ հերոսի սպանության հետքերով
18:40
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն

Տաշքենդը «հացով քաղաք է». Կենտրոնական Ասիան Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ «կկիսվի՞»

Մինսկ ուղեւորությունից երկու օր անց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով մեկնել է Տաշքենդ: Մինչ այդ Ղազախստան եւ Ուզբեկստան էր մեկնել Մեծ Բրիտանյիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Քեմերոնը, բայց նախագահ Միրղիեեւը նրան չի ընդունել՝ «կարճատեւ արձակուրդում գտնվելու» պատճառաբանությամբ: Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ «բրիտանական առյուծը» Տաշքենդում փորձ է արել նրա հետ գոնե ոչ պաշտոնական հանդիպում ունենալ, բայց Ուզբեկստանի նախագահը «մնացել է անդրդվելի»:

Քեմերոնի տաշքենդյան «ֆիասկոյից» հետո Ուզբեկստանի նախագահը «պատվավոր հյուրի» կարգավիճակով ներկայացավ ԵՏՄ խորհրդի մոսկովյան նիստին: Վլադիմիր Պուտինի Տաշքենդ պետական այցն, անկասկած, հետապնդում է Ուզբեկստանի նախագահի դիրքորոշումը «սկզբունքային թեսթավորման ենթարկելու» նպատակ: Թեեւ ընդունված է Կենտրոնական Ասիայի «բանալի» դիտարկել Ղազախստանը, բայց մարդկային, հումքային ռեսուրսներով եւ կոմունիկացիոն «հաբի» հեռանկարով Ուզբեկստանն է այդ տարածաշրջանի «էպիկենտրոնը»:

Ավելի վաղ մամուում տեղեկություն է տարածվել, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է անցկացնել Մեծ Բրիտանիա-Կենտրոնական Ասիա գագաթաժողով: Բայց այն հազիվ թե գումարվի: Նախ, Մեծ Բրիտանիայում սպասում են խորհրդարանական ընտրություններ, երկրորդ, որ ավելի էական է, Քեմերոնին Ուզբեկստանի նախագահի «մատուցած ընդունելությունը» եւ մի քանի օր անց ԵՏՄ խորհրդի նիստին նրա մասնակցությունը վկայում են, որ Տաշքենդն իրեն դուրս է  դնում Լոնդոնի կենըրոնաասիական «պահունակից»: Այդ դեպքում գագաթաժողով հրավիրելն իմաստազրկվում է:

Ռուսաստանի նախագահի Տաշքենդ այցին ընդառաջ Բիշքեկում գումարվել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հերթական նիստ, որի ընթացքում ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը սուր քննադատել է Մեծ Բրիտանիային՝ նրան մեղադրելով Կենտրոնական Ասիան «յուրացնելու» ծրագիր իրականացնելու մեջ:  Բորտնիկովը Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդներին զգուշացրել է, որ հաստատվելուց հետո Լոնդոնը «իշխանափոխություն կիրականացնի»:

Ի տարբերություն Ղազախստանի նախագահ Տոկաեւի, որ գոնե ֆորմալ առումով հրաժարվել է կլանային կառավարման ավանդույթներից, Ուզբեկստանի նախագահն իր նախորդի ժառանգությունը չի հեղինակազրկել: Հանգուցյալ Քարիմովն, իհարկե, չափազանց «բարդ» անհատականություն էր, բայց սզկբունքորեն երբեք Մոսկվային չի հակադրվել, ոչ էլ նախընտրություն է տվել «թուրքական աշխարհ» նախագծին: Միրզիեեւը նրա քաղաքական ժառանգորդն է: Այս իմաստով, ինչպես ասում են՝ նրա եւ Վլադիմիր Պուտինի միջեւ «քիմիա կա»:

Կենտրոնական Ասիայում ԵՏՄ անդամ են Ղազախստանը եւ Կիրգիզիան: Ուզբեկստանը կմիանա՞ այդ կառույցին: Ըստ էության, խնդիրը ֆորմալ անդամակցությունը չէ, ինչպես եւ՝ Ադրբեջանի պարագայում: Իսկ առհասարակ բացառված չէ, որ ԵՏՄ-ն վերաֆորմատավորվի ավելի լայն ինտեգրացիոն կառույցի: Այստեղ դիտարկվում է Կենտրոնական Ասիայի երկրներ-Ադրբեջան կոմունիկացիա: Բաքուն ռազմավարական համագործակցության պայմանագիր է կնքել Ղազախստանի, Ուզբեկստանի, Կիրգիզիայի եւ Տաջիկստանի հետ:

Իլհամ Ալիեւը բացառել է դեպի Եվրամիություն Ադրբեջանի «շարժը»: Փոխարենը Բաքուն եւ Մոսկվան չորս տասնյակից ավելի էներգետիկ, առեւտրա-տնտեսական, կոմունիկացիոն եւ լոգիստիկ նախագծեր են համաձայնեցրել: Դրանք ավելի լայն տիրույթ դուրս բերելու խնդիր կա, որ կարող է լուծվել Իրանի եւ Կենտրոնական Ասիայի ներգրավմամբ: Ըստ երեւույթին, պետք է սպասել Բաքու Վլադիմիր Պուտինի պետական այցին, որ, ամենայն հավանականությամբ, կնախորդի COP 29 խորհրդաժողովին: Մինչ այդ պետք է վերանայվի «դարի պայմանգիրը»: Նոր կոնսորցիում կձեւավորվի՞: Արեւմուտքը եւ Ռուսաստանը սեւեռված են թուրքմենական գազի «համաշխարհային գանձարանի» վրա: Կենտրոնական Ասիան «կկիսվի՞» Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ: Դեռեւս ցարական ժամանակներից է հայտնի ռուսական թեւավոր արտահայտությունը. Ташкент хлебный город:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում