Monday, 17 06 2024
19:40
Fastex-ն աջակցում է բիենալեում Հայաստանի մասնակցության 100-ամյակին նվիրված միջոցառմանը
19:00
Կոլումբիայում գնդակոծել են փոխվարչապետի ընտանիքին տեղափոխող ավտոմեքենան
755 մլն դրամի արգելանք. Իշխան Զաքարյանի ընտանիքն անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Հանրաքվեն կարող է էապես նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր ներքին քաղաքական իրավիճակին
18:50
Միջուկային տերությունները 91 միլիարդ դոլար են ծախսել միջուկային զենքի վրա. ICAN
«Ներքին թուրքի» ձեռքից հայ հերոսի սպանության հետքերով
18:40
Չեխիայի զորավարժարանում տեղի է ունեցել զինամթերքի պայթյուն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
18:20
Իրանն ու Աֆղանստանը քննարկել են իրավիճակը Գազայում
ԱԺ լսումներ կլինեն. ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ ներկայացնելու շուրջ հանրաքվե անցկացնելու թեմայով
Իսրայելի բանտերում 9.000 կալանավոր կա
Մոսկվան Թեհրանին է ներկայացրել Կովկասի վերաբերյալ Անկարայի առաջարկնե՞րը
17:50
Պուտինը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ
Մեր բոլոր լուծումները ԵՄ-ում չեն, մեր լուծումները Հայաստանում են՝ չծայրահեղացնենք. Սոնա Ղազարյան
Շինուհայրի բնակիչների հետ խոսեցինք Իրական Հայաստանի սահմանազատման գործընթացի մասին․ Փաշինյան
17:40
Եվրամիությունը աջակցում է Վրաստանի ժողովրդին. Բորել
17:30
Իսրայելը պատասխանել է Լուկաշենկոյի հակասեմիտական հայտարարությանը
«Կիևի համար խաղաղության հաջորդ պայմաններն ավելի կոշտ են լինելու». Նարիշկին
Polish Aid-ի շրջանակներում Հայաստանն ու Լեհաստանը ստորագրել են նոր ծրագրերի պայմանագրեր
29 հոգի կալանավորվել է՝ ընդդիմության ակցիաների ընթացքում տարաբնույթ հանցանքների մեղադրանքով
17:10
Ստոլտենբերգը մեկնում է ԱՄՆ և Կանադա
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմայով
17:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:00
Հնդկաստանը և ԱՄՆ-ն բանակցություններ են սկսել Stryker զրահապատ հետևակի մարտական մեքենաների համատեղ արտադրության շուրջ
Տրամաբանական կլիներ նման օրակարգով մասնակցել ընտրությունների, ոչ թե հանրաքվե անել․ Թորոսյան
Քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որպեսզի Հայաստանը ինտեգրվի ԵՄ կազմի մեջ որպես լիիրավ անդամ
Ձերբակալվել են ՀՅԴ Վայոց ձորի կառույցի ներկայացուցիչներ
Իսրայելի վարչապետն արձակել է ռազմական կաբինետը
Արարատի մարզպետարանը հերքել է Տիգրանաշենը դատարկելուն նախապատրաստելու լուրերը
Մոսկվայի «հրճվանքն» ու անհանգստությունը. «Եվրասիական անվտանգության խարտիան» կկայանա՞

Ամերիկացի համանախագահը կցրի՞ Ալիեւի սպասումները

Կովկասի հարցերի գլխավոր բանակցող, կարգավիճակի բերումով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Լ Բոնոն, որ անցնող շաբաթ բանակցություն էր վարում Հայաստանում, Բաքվի ճանապարհին է: Բոնոն Ադրբեջանում կլինի առաջիկա օրերին, ինչպես հայտարարվել է, ու կբանակցի նաեւ Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, խաղաղ գործընթացի թեմայի շրջանակում, ամերիկացի դիվանագետի համար թերեւս ուշադրության առարկա պետք է լինի մի հարց, որն ըստ էության իր համար ունի այսպես ասած կարգավիճակային առնչություն:

Խոսքը Ադրբեջանի նախագահի մակարդակով ձեւակերպված նպատակի մասին է, որ փետրվարից ի վեր բարձրաձայնել ու առաջ է փորձում մղել Բաքուն՝ «լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբ ու համանախագահությունը»: Ալիեւն այդ հարցը արդեն երկրորդ անգամ է բարձրացնում ԵԱՀԿ հործող նախագահի հետ հանդիպմանը: Դժվար է ասել, Կովկասի հարցերի ամերիկացի գլխավոր բանակցող, Մինսկի խմբի համանախագահ Լ Բոնոյի առաջ Բաքուն այդ հարցը կդնի՞, թե ոչ, բայց թերեւս վատ չէր լինի, եթե Ադրբեջանի առաջ այդ հարցը դներ ինքը Բոնոն, բայց հակառակ դիրքով:

Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ Բոնոն թերեւս Բաքվին հստակ ազդակ հղի, որ Միացյալ Նահանգները չնայած Ռուսաստանի հետ հակադրոության պատճառով չի իրականացնում համանախագահության ձեւաչափի աշխատանք, այդուհանդերձ նաեւ դեմ է այդ ձեւաչափի լուծարմանը: Իսկ դեմ լինելու հարցում կա առնվազն մեկ պատճառ՝ խաղաղության անհրաժեշտությունը: Մինսկի խմբի համանախագահությունը ըստ էության միակ հավասարակաշռված երեւույթն էր հետխորհրդային Կովկասում: Այսօր իրողությունները հիմնավորապես այլն են, սակայն դրանք ոչ թե ավելորդ են դարձնում, այլ առավել սրում են հավասարակշռության հարցը Կովկասում՝ որպես կայունության եւ խաղաղության հիմնարար գրավական կամ նախադրյալ:

Թեեւ համանախագահությունը չաշխատող ձեւաչափ է՝ այսօր, այդուհանդերձ դրա անգամ «գզրոցային փոշոտ» գոյությունն իսկ ունի ազդեցություն, հակառակ պարագայում Բաքվի ղեկավարը պաշտոնապես չէր ստանձնի այդ խնդրի սպասարկումը եւ չէր դնի այդպիսի նպատակ: Ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի դիրքից քաղաքականություն վարող Իլհամ Ալիեւը հասկանում է, որ Մինսկի խմբի համանախագահության գոյությունը այն «բարաթն» է, որը մի օր ի հայտ է գալու եւ վեր հանի «Զիմզիմովի» հանցագործությունները: Ազատվելով դրանից, Ալիեւն իրեն զգալու է առավել անպատժելի, ինչից Կովկասի խաղաղությունը շահել չի կարող: Ըստ այդմ, Նահանգները, որոնք արտահայտվում են Կովկասի խաղաղության, եւ Հայաստան-Ադրբեջան հավասարակշռված գործընթացի օգտին, թերեւս պետք է ցրեն Մինսկի խումբը լուծարելու Ալիեւի պատրանքը կամ սպասումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում