Լոնդոնի «Չելսի»-ն կրկին ցանկանում է ձեռք բերել Գոնսալո Իգուաինի տրանսֆերը: Արգենտինացին հիանալի մրցաշրջան է անցկացնում Մադրիդի «Ռեալ»-ի կազմում և հայտնվել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի ուշադրության կենտրոնում: Ռոման Աբրամովիչը ցանկանում փոխարինող գտնել Ֆերնանդո Տորրեսին, ով այդպես էլ չկարողացավ իր լավագույն որակները ցույց տալ «Չելսի»-ում:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական մամուլը, «արիստոկրատներ»-ը պատրաստ են հարձակվողի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ին առաջարկել 30 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Իգուաինը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 25 խաղ և դարձել 15 գոլի հեղինակ:









































