Կիսածանր քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Տիտո Օրտիզը պատրաստվում է անցկացնել իր մարզական կարիերայի վերջին մենամարտը: 2012 թվականի ամռանը Օրտիզը ցանկանում է իր ուժերը չափել Չակ Լիդդելի կամ Ֆորեսթ Գրիֆֆինի հետ.
«Հուլիսի 4-ին ես կանցկացնեմ իմ վերջին մենամարտը, որից հետո կավարտեմ կարիերաս: Դեռ չգիտեմ, թե ով է լինելու հակառակորդս, բայց ցանկանում եմ մենամարտել Լիդդելի կամ Գրիֆֆինի հետ»:
Նշենք, որ Չակ Լիդդելը, ով երկու անգամ նոկաուտի է ենթարկել Օրտիզին, արդեն ավարտել է իր կարիերան MMA-ում: Իր մարզական կարիերայի ընթացքում ամերիկացին անցկացրել է 26 մենամարտ` տանելով 16 հաղթանակ և կրելով 10 պարտություն: