Թինա Կանդելակին և Վլադիմիր Կլիչկոն միասին հանգստանում են ԱՄԷ-ում գտնվող շքեղ հյուրանոցում: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է հենց ինքը` հաղորդավարուհին:
«Դուբայի հյուրանոցում կան 38 շքեղ համարներ: Ինձ հետ հանգստանում են նաև Վլադիմիր Կլինչկոն և Դաղստանի նախագահը: Այս հյուրանոցում են նաև Ռուսաստանից և Գերմանիայից եկած շատ հարուստ հյուրեր»:
Կանդելակին նաև գրել է, թե ինչպես է մեկնել ԱՄԷ.
«VIP-ի հերթը Դոմոդեդովոյի օդանավակայանում հսկայական էր: Դուբայ մեկնում էին շատ ռուսներ: Ռուսաստանում ապերլը հեշտ չէ: Հյուրանոցում, որտեղ ես հանգստանում էի, 8 համարներ զբաղեցրել էին միայն ռուսները»,- ավելացրել է հաղորդավարուհին: