Անգլիացի 36-ամյա կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, ըստ ֆրանսիական մամուլի` մոտ ժամանակներս կտեղափոխվի «ՊՍԺ», և արդեն որոշված է, որ ֆրանսիական ակումբում Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա 32 համարի մարզաշապիկով, որով նա խաղացել է Իտալիայի առաջնության գործող չեմպիոն «Միլան»-ում:
Բեքհեմի ներկայացուցիչները նշում են, որ «ՊՍԺ»-ի հետ պայմանագիրը դեռևս կնքված չէ, սակայն ֆրանսիական մամուլն ավելի վաղ տեղեկացրել էր, որ խաղացողը և ակումբը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր մանրամասները, և Դևիդը մայրաքաղաքային ակումբում ամսեկան կստանա 800.000 եվրո:








































