Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ հավելելով, որ Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորման, երբ պայմանները ի հայտ գան։
Ֆիդանն այդ մասին ասել է Turkiye թերթին տված հարցազրույցում։
«Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է ձեռնարկել։ Մեր նախագահի կամքով ձեռնարկվել են շատ ավելի կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտուր և թռիչքներ։ Նոր ժամանակահատվածում անելիքները նույնպես պարզ են։ Մենք պատրաստ ենք կարգավորման, երբ այդ պայմանները ի հայտ գան»,- ասել է Ֆիդանը։









































